Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեցին, թե Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանից իր վրա ճնշում զգացե՞լ է, թե կարող են դադարեցնել կամ սառեցնել վարկային համաձայնագիրը՝ Հայաստանին զենքի մատակարարման վերաբերյալ: «Չկա այդպիսի բան, կա համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ», – պատասխանեց նախարարը:
Հարցին, թե ռուսական կողմը Խաչատուրովի հարցը բարձրացրե՞լ է, թե նրա նկատմամբ քրեական հետապնդումն, այնուամենայնիվ, ազդում է ՀԱՊԿ հեղինակության վրա՝ հորդորում ենք Հայաստանի իշխանություններին դադարեցնել նման բաները, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարության հետ նման բան չի եղել»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե Հայաստանը Խաչատուրովին փոխարինելու թեկնածություն ունի՞, եթե արդեն գործընթաց սկսվել է: «… Հայաստանի Հանրապետությունը ունի ժամկետ, եւ ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր նախագահելը, իր գլխավոր քարտուղարի պաշտոնավարումը», – պատասխանեց նախարարը:
Իսկ ՀԱՊԿ գործընկերների արձագանքի մասին ասաց. «Դա կոլեգիալ որոշում է լինելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ