Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է. դեսպան Կոպիրկինն ԱԱԾ-ում էր

Օգոստոս 03,2018 16:55

Օգոստոսի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման սկզբում տնօրենը շնորհավորեց Ս. Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջող և արդյունավետ աշխատանք մաղթեց:

Անդրադառնալով երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությանը՝ Ա.Վանեցյանը նշեց, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:

Դեսպան Կոպիրկինը նույնպես կարևորեց երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է:

Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին շարունակել և առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով:

ԱԱԾ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031