«Ընկերակցության մարտիկ» ռազմամարզական խաղերի արդյունքների ամփոփմանը ներկա գտնված ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը այսօր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հարցին, թե ճի՞շտ է արդյոք «Комерсант»-ի այն հրապարակումը, թե Ռուսաստանը կարող է դադարեցնել $ 100 միլիոնի վարկային համաձայնագրով Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը, հերքեց այդ տեղեկությունը՝ հայտարարելով. «Դա անհավաստի ինֆորմացիա է, ամեն ինչ աշխատում է»:
Նույնը հաստատեց նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ ՌԴ հետ $ 100 միլիոնի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին սպառազինության մատակարարումն ընթացքի մեջ է եւ արտադրվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ