Լրահոս
Օրվա լրահոսը

Անազատության մեջ գտնվող բոլոր անձինք նոյեմբերից կունենան տեսազանգի հնարավորություն

Օգոստոս 03,2018 15:54

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են անազատության մեջ գտնվող անձանց՝ արտաքին աշխարհի հետ շփման-հաղորդակցման խնդիրներին, ՔԿՀ-ներում ոչ կանոնադրական հարաբերությունների լուծման հնարավոր ուղիներին: Նշված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը:

Նախարար Զեյնալյանը ողջունել է  նիստի մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը ակնկալում է մշակել համապատասխան կարգավորումներ և խնդիրների լուծման հստակ մեխանիզմներ՝ հաշվի առնելով անազատության մեջ գտնվող անձանց արտաքին աշխարհի հետ շփման սահմանները:

Խորհրդի անդամները, ի թիվս այլ առաջարկների,  առաջարկել են նաև կիրառել խրախուսանքների ինստիտուտը՝ տեսազանգի կամ քրեակատարողական հիմնարկներին կից բացօթյա հանդիպումների տեսքով, ինչը ըստ նրանց ուսումնասիրությունների՝ բավականին տարածված է ԱՊՀ երկրներում:

Կարեն Հակոբյանը, Խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ խրախուսանքներ կիրառելու պրակտիկան Հայաստանում ևս կա. եթե նախկինում տեսազանգի հնարավորությունից կարող էին օգտվել միայն օտարերկրացիները, ապա նոյեմբերից անազատության մեջ գտնվող բոլոր անձինք կունենան այդ հնարավորությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված առաջարկներն ու դրանց իրավական կարգավորումները Արդարադատության նախարարություն ներկայացնել նաև գրավոր տարբերակով:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031