Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ փոխտնօրեն. «Բուհերը մասնագիտությունները տրոհել են ու կանգնել խնդրի առաջ»

Օգոստոս 03,2018 15:41

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 9600 դիմորդի համար ՀՀ բուհերում շուրջ 21 000 տեղ կար, սակայն դրանց մի մասը թափուր է մնացել։ Պարոն Նասիբյանը հայտնեց, որ պետական բուհերից ամենապահանջվածներն են եղել Երևանի պետական համալսարանը, Պոլիտեխնիկը, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, տնտեսագիտական ու մանկավարժական համալսարանները։

Նրա տեղեկացմամբ, մասնավոր բուհեր 30 դիմորդ է դիմել, որից 8-ն է ընդունվել, մեկը` «Հայբուսակ» համալսարան, 7-ը` Հայկական բժշկական համալսարան:

ԳԹԿ տնօրենի տեղակալը հայտնեց նաեւ, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս իրավաբանության ու ՏՏ ոլորտի մասնագիտությունների գծով թափուր տեղեր չեն եղել:

Պարոն Նասիբյանը կարծում է, որ մասնագիտությունները շատ են, շրջանավարտների թիվը` փոքր, ուստի շատ բուհեր խելամիտ են գտնվել եւ միավորել որոշ մասնագիտություններ:

«Օրինակ` Տնտեսագիտականը ընդամենը 6 մասնագիտություն ունի, եղածը մեկտեղել է, մինչդեռ նախկինում այդ թիվը 10-ն էր…Ու եթե ամբողջ Հայաստանում միայն տնտեսագիտական մասնագիտությունների տեղերը հաշվենք, դրանք 3000-ի են հասնում, մինչդեռ մենք այդքան դիմորդ չունենք, որ ուզենան միայն տնտեսագիտություն սովորել»,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Նա տարակուսանք է հայտնում, որ ժամանակին բուհերի ղեկավարները մեկ մասնագիտությունը տրոհել են մի քանի մասնագիտությունների ու կանգնել խնդրի առաջ. «Օրինակ` կա ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա` այսքանը միայն ֆիզիկայի հետ կապված համալսարանի մասնագիտություններն են: Այսքան տրոհել են, բայց այսքան շրջանավարտ չունենք…Կարող էր դիմորդը ընդունվել ուղղակի ֆիզիկայի ֆակուլտետ, եւ ասենք դասախոսին սիրելով ընտրեր, օրինակ` միջուկային ռեակտորների ֆիզիկան…Կարելի էր այդպես անել, ոչ թե այնպես վարվել, որ մարդ չգնա բուհեր: Կամ մեկ այլ օրինակ` ասենք միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, հանրային կառավարում` համարյա նույն մասնագիտություններն են, նույնը արվեստաբանության եւ մշակութաբանության պարագայում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031