Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն և «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ն ապօրինի շինարարություն են իրականացնում Երևանի Փոքր կենտրոնում

Օգոստոս 03,2018 15:16

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հրավիրում է ՀՀ Ոստիկանության ուշադրությունը Փոքր կենտրոնում ապօրինի կառուցապատման կապակցությամբ։

Աբովյան փողոցի 5/1, 5/2 և 5/5 հասցեներում այս պահին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ն և Դավիթ Մանթաշյանը կառուցում են հյուրանոցային համալիր։

Կառուցապատողների կողմից շինարարական նորմերի խախտումների հետ կապված քաղաքացի Աննա Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան և պահանջել անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված հ․01/18/-80609-1266 շինարարության թույլտվությունը։ ՀՀ Վարչական դատարանը թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով 2018 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ Աննա Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել է վարույթ։

Համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը վարչական ակտի կասեցման մասին նախազգուշացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա․Քասարյանին, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ․ Ասատրյանին և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա․Սադոյանին, մասնավորապես խնդրել է ի տնօրինություն ընդունել, որ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ին, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված հ․01/18/-80609-1266 շինարարության թույլտվության կատարումը վերը նշված հոդվածի ուժով կասեցվում է՝ մինչև թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Առկա պայմաններում շինարարության շարունակումը կդիտարկվի որպես առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվող շինարարություն և կհանգեցնի համապատասխան իրավական հետևանքների»։

Սակայն շինարարությունը չի կասեցվել և կառուցապատողները շարունակել են անպատիժ իրականացնել իրենց աշխատանքները։

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը այս խնդրի մասին բարձրաձայնել էր սույն թվականի մայիսի 30-ին ավագանու հերթական նիստում։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր, որ նախազգուշացումներից հետո դիմելու է իրավապահ մարմիններին։

Երեք կառուցապատողների նկատմամբ կայացվել են որոշումներ վարչական տույժ նշանակելու մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կառույցներ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով։

Կառուցապատողներին 19․12․2017 տրված հ․01/18-80609-1266 և 16․02․2018 թ․ տրված հ․01/18-10116-140 շինարարության թույլտվությունները համարվել են կասեցված, սակայն այս շինարարությունը ընթանում է լայն թափով և պետք է նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական տույժի ենթարկելու գործընթացի ժամանակահատվածում կառուցապատողները օպերատիվ կերպով ավելացրել են շինության հարկերը։

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հրավիրում է ՀՀ Ոստիկանության ուշադրությունը այս հարցի կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ապօրինի կառուցապատումը դադարեցնելու և իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու համար։

«Ելք» խմբակցության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031