«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվեց: Նրա համար կիրառված խափանման միջոցը մեղմացվեց:
Լրագրողների հետ զրույցում Կյուրեղյանը դիմելով սպանված ոստիկանների հարազատներին՝ ասաց. «Յուրաքանչյուր մահ մեզ համար ցավալի է: Մնացածը կպարզվի»:
Հարցին, այսօր դուք ազատ եք արձակվել, հանրության մի մասն ուրախ է, բայց կան նաեւ քննադատություններ դրա հետ կապված, ի՞նչ կասեք՝ Սերգեյ Կյուրեղյանը պատասխանեց. «Հավատացնում եմ ձեզ, որ հանրության դժգոհ հատված որ կա, շատ շուտով ուրախ կլինի»:
Հարցին՝ ձեր ազատությունը հեղափոխության արդյունք համարո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Սա հայ ժողովրդի հաղթանակի արդյունքն է եւ այդ հաղթանակները շարունակվելու են՝ մինչեւ աշխարհի վերջը: Պարտություններ չենք ունենալու»:
Նա հավատացրեց, որ զենքի կարիք չի լինելու այլեւս. «Նույնիսկ արտաքին թշնամու հետ կապված կարծում եմ չի լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ