Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու Սերգեյ Բագրատյանը անձնական երաշխավորագիր ներկայացրեցին՝ գործով ամբաստանյալներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի կալանքը՝ որպես խափանման միջոց փոխելու եւ ազատ արձակելու համար:
Պատգամավորները ներկայացան դատական նիստին եւ հաստատեցին իրենց երաշխավորագիրը՝ վստահեցնելով, որ հետեւանքների համար պատասխանատվություն են կրում:
Պատգամավորներին դատական նիստից ճանապարհեցին ծափողջույններով:
Մինչ նիստը սկսելը Նաիրա Զոհրաբյանը մոտեցավ Պավլիկ Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին եւ մի քանի րոպե ջերմ զրուցեց նրա հետ:
Քիչ առաջ դատավորը որոշեց ընդունել անձնական երաշխավորագիրը՝ որպես հիմք եւ միջնորդությունը բավարարեց՝ նրանց ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 14-ին, ժամը 11-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ