Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունց. Համապատասխան մարմիններին դիմել ենք, որպեսզի մենք նույնպես հերթագր­վենք եւ կա­տարվի պրոֆեսիոնալ քննություն. «Ժողովուրդ»

Օգոստոս 03,2018 12:48

Ազգային պատկերասրահում հայտնաբերված չարաշահումների եւ մշակույ­թի ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ « ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մշա­կույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

-Դուք հանձնարարել եք նախարարության ներսում ստուգումներ կատարել:

–Նախարարության աուդիտի բաժնում կա 2 աշխատող: Բաժինը պատասխանա­տու է թե ՛նախարարության ստուգման, թե՛ արտաքին կառույցների, մասնավորապես 70 ՊՈԱԿ-ների համար: Ֆիզիկապես բաժինը չի հասցնում նման հանձնարարականների հետ կապված գործընթաց ծավալել: Եվ երկրորդը, այն վարչությունը, որ պետք է նախարարության ներսում իրականացնի ստուգումը, գործել է նաեւ նախորդ կառավարությունների պարա­գայում: Եվ այս դեպքում իմ մոտեցումն այն է, որ հնարավոր է ոչ օբյեկտիվ քննու­թյուն անցկացնել: Այդ է պատճառը, որ համապատասխան մարմիններին դիմել ենք, որպեսզի մենք նույնպես հերթագր­վենք եւ առաջին իսկ հնարավորության դեպքում մեզ մոտ՝ որոշ ոլորտներում, կա­տարվի պրոֆեսիոնալ քննություն:

–Եթե Արմեն Ամիրյանը եւ նրանից առաջ պաշտոնավարած Հասմիկ Պողոսյանին առնչվող չարաշահումներ բացահայտվեն, Դուք ինչպե՞ս եք վարվելու:

–Բնականաբար, Եթե իրավապահ մար­մինները հայտնաբերեն չարաշահումներ, եւ պատասխանատուներ լինեն, այդ թվում՛ Ձեր նշած անձինք, նրանք պա­տասխանատու են օրենքի առջեւ: Այդտեղ որեւէ մեկը խոչընդոտ հանդիսանալ չի կարող, եւ չպետք է խոչընդոտի։ Արդարու­թյան եւ օրինականության վերականգն­ման համար բոլորս հավասարաչափ պա­տասխանատու ենք:

-Նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներում բացահայտումների մասին բարձրաձայնվեց, մասնավորապես Ազգային պատկերասրահում 60 մլն դրամի յուրացման: Այս գործի ընթացքի հետ կապված Ձեզ ի՞նչ է հայտնի:

-Այն չարաշահումները, որ բացահայտվել են իրավապահների կողմից, այժմ գտն­վում Են նրանց վերահսկողության տակ։ Ինչ վերաբերում է այն չարաշահումներին, որոնց մասին բարձրաձայնվում է մամու­լում, մենք խնդրել ենք, որ համապատաս­խան մարմիններն ուշադրություն դարձնեն դրանց եւ ընթացք տան։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031