Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցին նվաստացնող պայմաններով ենթարկել են խուզարկության. այս գործով վճիռը`օգոստոսի 20-ին

Օգոստոս 03,2018 12:38

2018 թվականի մարտի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ, դատական կարգադրիչները խուզարկել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին եւ վերցրել նրա անձնական տվյալները: Մինչդեռ, այդ դատական նիստերի մասնակցող քաղաքացիներին դատական կարգադրիչները չեն խուզարկել:

Այս առիթով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան`ընդդեմ ՀՀ Դատական դեպարտամենտի: Հայցում Արթուր Սաքունցը նշել է, որ խուզարկության գործընթացն ակնհայտ նվաստացման միտում է ունեցել, եւ պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Դատական դեպարտամենտի կարգադրիչների գործողությունները: Հայցադիմումին կից ներկայացրել է նաեւ տեսանյութ:

«Կամայական մոտեցում է ցուցաբերվել եւ Արթուր Սաքունցին նվաստացնող պայմաններով ենթարկել են խուզարկության, այն դեպքում, որ ոչ բոլորն են ենթարկվել խուզարկության: Արթուր Սաքունցը խուզարկվել է միջանցքում գտնվող ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ եւ ամենայն մանրակրկիտությամբ: Այն աստիճանի, որ նա հայտարարել է`«ի՞նչ է, անդրավարտիքս էլ հանե՞մ, որ ավելի պարզ լինի…» Ինչպես նաեւ, անձնագրային տվյալներ էին վերցվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Իրենք համարում եմ, որ այս գործողություններն ընթացել են ՀՀ եւ միջազգային օրենսդրության խախտումներով, դրանք եղել են ոչ համաչափ:

Պատասխանող կողմի` ՀՀ Դատական դեպարտամենտի ներկայացուցիչն առարկում է: Պնդում են`բոլորն են խուզարկությունների ենթարկվել: Միաժամանակ, չեն ժխտում, որ միայն ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի մասնակիցների անձնական տվյալներն հավաքվել, որոնք հետո ոչնչացվել են:

«Սա ուղղակի ամրապնդում է մեր այն պնդումը, որ կամայական մոտեցում է ցուցաբերվել, համապատասխանում է իրականությանը»,- դատարանում հայտարարել է Անի Չատինյանը:

Այսօր պատասխանողի ներկայացուցիչը ապացույցներ պետք է ներկայացներ դատարանին, որ վերցված անձնական տվյալները ոչնչացվել են: Ապացույց, որպես այդպիսիք, ներկայացվեցին ներքին օգտագործման փաստաթղթեր, որոնցում կան գրառումներ այն մասին, որ վերցված անձնական տվյալները ոչնչացվել են: Հայցվորի ներկայացուցիչը առարկեց այդ, այսպես կոչված ապացույցների դեմ: Ինքը կարծում է, որ գրառումներն այն մասին, որ վերցված անձնական տվյալները ոչնչացվել են, դեռ հիմք չեն, որ դրանք իրապես ոչնչացվել են:

Հաջորդ նիստը, որը կկայանա օգոստոսի 20-ին, 12. 50, դատարանը կհրապարակի վճիռը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031