«Առայժմ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից եւ կառավարությունից: Վարչապետը կարծես թե ուզում է լավ բաներ անել: Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում, նախկինում սա կանխատեսելի չէր: Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել »,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը:
Նրա համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել. «Բայց ինձ դուր է գալիս, որ առանց վախենալու մեղադրվում եւ պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»:
Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնալից ուղով է գնում:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա է իրականացվում, դերասանը պատասխանեց. «Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի: Ես ոչ մի վրեժ կամ վենդետա չեմ տեսնում: Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բացահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում