Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանք Արամը պարուրող Եռագոյնին մէջ տեսան կնոջական հագուստի նմանութիւն մը (հասնելով մինչեւ հնդկական սարի տարազի օրինակին). «Ասպարեզ»

Օգոստոս 03,2018 11:37

17 Յուլիսին, Երեւանի Հանրապետութեան հրապարակէն ոչ շատ հեռու, բացումը կատարուեցաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադիրի հանգամանքով ճանչցուած ազգային հերոս, Դաշնակցական գործիչ ու ղեկավար Արամ Մանուկեանի արձանին: Առաւել քան վեց ամիսներէ ի վեր, շատ բան ըսուեցաւ այս արձանին մասին, անոր մտայղացումէն (concept) մինչեւ արձանի տեղադրման վայրին մասին, հասնելով արձանը պարուրած Եռագոյնի գոյներու (ան)հարազատութեան, եւ այլն:

Արձանի տեղադրման վայրէն անցնինք անոր մտայղացումին: Դարձեալ շատ մելան հոսեցաւ այս նիւթին շուրջ: Ոմանք Արամը պարուրող Եռագոյնին մէջ տեսան կնոջական հագուստի նմանութիւն մը (հասնելով մինչեւ հնդկական սարի տարազի օրինակին): Ուրիշներ նկատել տուին, որ Եռագոյնի գոյները «պաղ» էին: Տակաւին ուրիշներ արդարացիօրէն շեշտեցին, որ Խորհրդային Միութեան օրով կանգնեցուած Սասունցի Դաւիթի արձանին հետ «կը զգաս», սակայն Արամի արձանը հարազատօրէն քեզ հետ «չի խօսիր»…

Խղճի հանդարտութեամբ կարելի է ըսել, որ բոլոր մտահոգութիւններն ալ ունէին որոշ արդարացի բաժիններ, եւ, յիրաւի, կը մնային ու կը մնան միտք չարչրկող նիւթեր: Անտարակոյս, ճաշակները վիճելի են: Բայց իրողութիւնը կը մնայ այն, որ այս շուրջ 20 ոտք բարձրութեամբ արձանը քանդակուած է նաեւ օգտագործելով կարմիր, կապոյտ եւ նարնջագոյն բնական ժայռեր, որոնք, անշուշտ, հարիւր տոկոսով պիտի չհամապատասխանէին մեր դրօշի պաշտօնական երեք գոյներուն: Այսօր Արամը սլացիկ հասակով նստած է Երեւանի մայր հրապարակէն ոչ շատ հեռու, եւ բոլորին կը պարտադրէ իր քով երթալ ու իր հետ զրուցել ազգային հարցերու մասին, Հայաստանէն Արցախ ու Սփիւռք:

Վերջապէս, իբրեւ դաշնակցական մարդ, զիս կը տագնապեցնէ այս բոլորին հետ կապուած մէկ այլ խորթ երեւոյթ: Արամի արձանին այս երեւոյթը ինծի համար, ճի՛շդ այդ է, երեւոյթ մըն է: Բո՛ւն հարցը կը կայանայ այնտեղ, ուր Հայաստանի վերանկախացումէն ասդին կը շարունակուի ՀՅԴի աւանդին պատկանող եւ մեր պայքարի ամէնէն ցայտուն երեւոյթներն ու աշխատանքները Հայաստանի տարածքին ազգայնացնելու ու զանոնք իրենց դաշնակցական պարունակէն, – պիտի ուզէի հաւատալ,- ոչ դիտաւորեալ, այլ անգիտութեան վրայ հիմնուած՝ պարպելու ջանքին կամ ընթացքին մէջ: Օրինակները շատ են, սակայն միայն մի քանին կ՛արժէ յիշել հոս, Սարդարապատ-Մայիս 28, Արամ Մանուկեան, Ա. Հանրապետութեան պետականակերտման աշխատանք, Նեմեսիս, Գարեգին Նժդեհ-Զանգեզուր-Լեռնահայաստանի կառավարութիւն, Սփիւռքեան նորագոյն ցուցական պայքարի ընկալում, Արցախեան ազատամարտի ՀՅԴի դերակատարութիւն, եւ այլն:

Լա՛ւ է, որ Դաշնակցութեան գործերն ու իրագործումներուն ծնունդ տուող հերոսները կ՛ազգայնացուին: Անոնց ճիշդ տեղը հո՛ն է: Սակայն, Credit is due where it is deserved. Ակնկալուածը ՀՅԴի փառաբանանաքը չէ: Այս հերոսներն ու իրագործումները Դաշնակցութեան գաղափարախօսութեան ու Ծրագիրին ծնունդն էին եւ արգասիքը անոր մարմիններու-ժողովներու որոշումներուն: Այս բոլորը, եւ շատ աւելին Դաշնակցութեան կենսագրութիւնն են, ընդելուզուած հայ ազգի պատմագրութեան հետ: Այս էջերու ճիշդ  հասցէագրումն ու շաղկապումը, ինչպէս նաեւ արդար բնութագրումը պիտի նպաստեն նորանոր նկրտումներու աւելի հեշտ ստեղծման եւ արդիւնաւորման, ի սպաս մեր վեհ հայրենիքին:

ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    եռագիր թուրքական կառավարությանը.

    «Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
    .
    Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

    Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի
    Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան
    Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան

    Հուլիսի 17-ին, 1918թ.»

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031