1995թ. ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների և ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ:
Պաշտպանության կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց Սեյրան Օհանյանին ՝ քարտեզի վրա ցույց տալ պաշտպանական գծից բանակային Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Ֆիզուլի-Ջեբրայիլ մերձճակատային ճանապարհի հեռավորությունը: Նա տվեց հանձնարարականներ, խոսեց հետագա ռազմական գործողությունների ժամանակ այդ մերձճակատային ճանապարհի կարևորության մասին: Այնուհետև հանձնարարական տվեց, որ այդ ճանապարհը միշտ պետք է լինի վերանորոգված:
Վերջում արեց մի կարևոր հայտարարություն, որ կլսեք հազար բան հող հանձնելու վերաբերյալ, զիջումների և փոխզիջումների մասին: Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու: Ցանկացած բանակցության արդյունքի այո կամ ոչ ասողը դուք եք՝ պետք է պատրաստվել պատերազմի: Հետո ցանկություն հայտնեց լինել պաշտպանական գծի հարավ-արևելյան հատվածում, որտեղ հրամանատարը ես էի:
Ես՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանին, Լեոնարդ Պետրոսյանին, և եթե հիշողությունս չի դավաճանում նրանց հետ էր նաև Հրանդ Մաթևոսյանը, դիմավորեցի Կարախանբեյլիի պաշտպանական հատվածում: Մանրամասն զեկուցեցի առաջնագծի իրադրության վերաբերյալ և ցույց տվեցի առաջնագիծը:
Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի ցանկությամբ Ստեփանակերտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ տեղի ունեցավ հանդիպում, որտեղ ներկա էր նաև ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը: Ս. Սարգսյանը մանրամասն ներկայացրեց բանակցությունների ընթացքը և ցանկություն հայտնեց լսել բոլորի կարծիքը: Անկեղծ խոստովանեմ՝ միասնական կարծիք չձևավորվեց: Բայց կարող եմ հավաստել , որ դոմինանտ տեսակետը պատերազմի պատրաստվելն էր: Այդ հանդիպման ընթացքում հրապարակվեց նաև տարածքային զիջումների վերաբերյալ Արցախում անցկացված սոցհարցումների արդյունքները՝ բնակչության 97 տոկոսը դեմ էր որևէ զիջման:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով այլ ազգովի» և վստահեցրեց, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու:
Էնպես որ, լինենք միասնական և պատրաստվենք հակահարձակման:
Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆ
ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս
Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց.
«Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու». Արթուր Աղաբեկյանի վկայությունը
Կզարմանայի Արտուրի հասկացողությն վրա,որ գոնե մի քիչ հասկանար ԼՏՊ-ի միտքը, թե ինչ ի նկատի ունի:Արտուրը լավ վարպետ է պարելով «Habibi» արաբերեն պարը, որը նշանակում է «իմ սիրելի»:
ԼՊՏ-ն կրկնել է իր միակ երգը սկսած 1992 թ. բայց դեռ մինչեւ առ այսօր ոչ մի հաջողության չի հասել:Ըստ ԼՏՊ-ի, մեր հերոս զոհված ընկերների արյունով ազատագրված մեր պապենական հողերը պետք է հանձնենք:Բայց այս պարագայում նա շեշտել է որ ինքը ՀՀ նախագահ է, եթե Արցախի ժողովուրդ հողերը չի հանձնում ուրեմն պետք է պատրաստվել պատերազմի: Այսինքն Արցախին մտածեց վախեցնել որ պատերազմ է լինելու:
Վազգեն Մանուկյանը լինելով միակ ՀՀ ՊՆ նախարարն որ այցելել է առաջին գիծ տեսնելու եւ լսելու իսկական իրավիճակն:
1 օգոստոսի 1993թ. Վ.Մանուկյանը այցելու է առաջնագիծ Փապրավանդի պաշտպանողական դիրքերը եվ ընդանուր, բոլորիս կարծիքն է ուզում իմանալ պատմելով որ ԼՏՊ ճնշոմ է գործադրում որ ազատագրված հողերն հանձնենք Ազերին:Իմ գնդի տղաների ընդհանուր պատասխանն էր «Հող հանձնողն դավաճան է»:
21 օգոստոսի 1993թ. Վ. Մանուկյանն հեռացվում էՀՀ ՊՆ պաշտոնից միմիայն նրա համար ու ԼՏՊ -ին կրտրականապես հրաժարվում է:
Այնպես որ Արտուրի վկայությունը իրականությանը չի համապատասխանում իբր թե ԼՏՊ հողերը չի ցանկացել հանձնել Ազերին:
Էջմիածնի հատուկ մոտո-հրաձգային գնդի նախկին հրամանատար՝
Աղասի