Լրահոս
Օրվա լրահոսը

Չարիք, դժոխք եւ սատանա չկա

Օգոստոս 03,2018 10:00

Եթե փախչելու լինենք քեզանից, կհետևես մեզ.

Կզորացնես, եթե թուլանանք.

Եթե խոտորվենք, կհանես դարձյալ հարթ ճանապարհի.

Եթե ամաչենք, կքաջալերես.

Կբուժես, եթե ախտացած լինենք մարմնով ու հոգով.

Կմաքրես, եթե մեղքով գարշանանք.

Թե ստենք, կուղղես ճշմարտությամբ քո.

Եթե կործանված՝ խորասույզ լինենք

Անդունդներն անտակ, երկինք ցույց կտաս,

Եթե չուզենանք մեր կամքից դառնալ, ինքդ կդարձնես.

Եթե մեղանչենք, դառնորեն կողբաս.

Կժպտաս, եթե մենք արդարանանք.

Կսգաս, եթե օտարանանք քեզ.

Տոն կկատարես, եթե մերձենանք.

Թե տանք, կընդունես, եթե հապաղենք,

կհամբերես լուռ.

Եթե ուրանանք, կառատացնես շնորհները քո.

Կտրտմես, եթե լքված թուլանանք.

Կցնծաս, եթե արիանանք մենք։

Ամեն օր համացանցում կարդում եմ՝ «այս մարդը չարիք է», «պայքարենք չարիքի դեմ», «սատանայի բաժին դառնաս», «թող դժոխքում քեզ վառեն»: Նրանք, ովքեր անկեղծորեն նման բաներ են գրում կամ ասում, իհարկե, փչացնում են իրենց «կարման», բայց խնդիրը միայն դա չէ: Խնդիրն ավելի խորն է: Երեւի քչերն ինձ հետ համաձայն կլինեն, բայց ինձ թվում է, որ ոչ մի դժոխք, ոչ մի չարիք եւ ոչ մի սատանա էլ չկա: Կան մարդիկ, այսինքն՝ մենք բոլորս, եւ մենք անընդհատ մոլորվում ենք, շեղվում ենք Աստծո ճանապարհներից, փնտրում ենք, գտնում ենք եւ նորից կորցնում ենք այդ ճանապարհը: Բայց այդ մեր դեգերումները տեղի են ունենում ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը վատ բաներ է շշնջում մեր ականջին: Պատճառները բացառապես մեր մեջ են՝ մեր մոլորությունները, մեր պատրանքները, մեր թուլությունը, մեր անհավատությունը, սեփական ուժերի վրա մեր անվստահությունը, ինչպես նաեւ այն, որ մենք չենք կարող ներել մեզ մեր սեփական սխալները: Այդ ամենին մենք տվել ենք ամպագոռգոռ անուններ՝ «չարիք», «դժոխք», «սատանա»:

Սակայն մարդկության մեջ ի հայտ էին գալիս ընտրյալ մարդիկ, որոնք մեզ հուշում էին, որ դա այդպես չէ: Ավելի ճիշտ, մեզանից` հասարակ մահկանացուներիցս, ավելի նրբազգաց ու խորաթափանց լինելով, այդ ընտրյալները փորձում էին փոխանցել այն, ինչ Աստված է մեզ բոլորիս հուշում:

Մեր ընտրյալներից մեկը՝ Գրիգոր Նարեկացին, նաեւ հանճարեղ բանաստեղծ էր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Չարիք, դժոխք եւ սատանա կա թե չկա՝ չգիտեմ,
    Բայց որ սաղի յանը տարավ՝ես համոզված կպնդեմ:
    (բանաստեղծ-աշուղների մուղամները մեզ կփրկեն)

  2. Ahar says:

    Amazing! Would anyone have a recommendation for a good introductory book on Narekatsi?

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Իհարկե՝ “չարիք”, “դժոխք” եւ “սատանա” չկա: Բայց ամենից առաջ չկա “աստված”: 21-րդ դարում սա հայտնի է անգամ մանկապարտեզի երեխաներին: Գոյություն չունեցող “աստծո ճանապարհները” եւ “հուշումները” ավելի անիմաստ ու ծիծաղաշարժ են, քան իր ածանցյալ կատեգորիաները՝ դժոխք-դրախտներով ու սատանա-հրեշտակներով…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031