Մոսկվայի Օստանկինոյի դատարանը մինչև սեպտեմբերի 28-ը կալանավորել է հոր դաժան սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան քույրերին, գրում է meduza.io-ն:
Նիստը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ հաշվի առնելով, որ գործի նյութերում կան տեղեկություններ, որոնք «նվաստացնում են մեղադրյալների պատիվը և արժանապատվությունը»:
Հիշեցնենք, 17, 18 և 19 տարեկան Խաչատուրյան քույրերը հուլիսի 27-ին դանակի և մուրճի 40 հարվածով սպանել են հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին: Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ հայրը տարիներ շարունակ աղջիկների հետ վարվել է ինչպես ստրուկների, նրանց ծեծի և ծաղրուծանակի, անգամ ենթարկել սեռական բռնության:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ