Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի միջամտությունը Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի գործերին առնվազն տարօրինակ է»

Օգոստոս 03,2018 14:30

Ըստ քաղաքագետ Արա Պապյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը դեռ չի նշանակում, թե այդ խափանման միջոցը մշտապես պահպանվելու է, կամ դատարանն անպայման որոշելու է, որ նա մեղավոր է: «Վերջնական վճիռը դատարանինն է, բայց այս պահին հարմար են գտել կալանավորումը, որպեսզի հնարավոր լինի հետաքննություն իրականացնել՝ առանց որեւէ ազդեցությունների»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Արա Պապյանը: Հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ՝ Ռուսաստանը դժգո՞հ է այն փաստից, որ ՀՀ երկրորդ նախագահի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում: «Ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այդ պաշտոնը ՀՀ-ին է տրված: Որեւէ տեղ արձանագրվա՞ծ է, թե դա Խաչատուրովի տեղն է՝ ոչ, դա ՀՀ-ի տեղն է: Հետեւաբար ՀՀ իշխանությունները ցանկացած պահի կարող են փոխարինել իրենց ներկայացուցչին: Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է եւ որեւէ առնչություն չունի Ռուսաստանի հետ: Հետեւաբար Ռուսաստանի միջամտությունը Խաչատուրովի, նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի գործերին առնվազն տարօրինակ է: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, որոնք, ենթադրաբար, ՀՀ օրենքներ են խախտել: Որեւէ մեկը, առավել եւս՝ օտար երկրի ԱԳ նախարար, բացի հայաստանյան դատարանից, իրավունք չունի տեսակետ հայտնելու այս հարցի շուրջ»,- պատասխանեց Արա Պապյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  

02.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031