Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նոր իշխանությունները երբեւէ չեն հայտարարել, թե հանցագործությունները չեն բացահայտվելու»

Օգոստոս 03,2018 16:00

«Չգիտեմ, թե ինչու է Լավրովն այդպես գտնում, բայց ՀՀ նոր իշխանությունները երբեւէ չեն հայտարարել, թե հանցագործությունները չեն բացահայտվելու: Նրանք ասել են՝ «վենդետա» չի լինելու, այսինքն՝ չի լինելու արտադատարանական վրիժառություն եւ հաշվեհարդար»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «ՀՀ-ի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»՝ ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Նրա բնորոշմամբ՝ տասը տարի հասարակության շրջանում եղել է Մարտի 1-ի գործի բացահայտման պահանջ, ուստի իշխանություններն իրականացնում են բացահայտմանն ուղղված քայլեր. «Քանի որ 2008թ. նախագահը եւ գերագույն գլխավոր հրամանատարը եղել է Ռոբերտ Քոչարյանը, նրան կանչել են, հարցաքննել ու «մեկուսացրել», որպեսզի նա չազդի հետագա հետաքննության վրա»:
Շարունակությունը՝ էջ 2

Լուսանկարը՝ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ,  

02.08.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031