«Իմ նախնական հաշվարկներով՝ այն շատ ավելին չի լինի, քան այն նյութական եւ ֆինանսական միջոցները, որը այժմ տրամադրվում է ընտրությունները անցկացնելու համար։ Մեծ ցանկության դեպքում այն կարելի է շատ կարճ ժամանակահատվածում եւ մինիմալ ֆինանսական ներդրումների շնորհիվ կյանքի կոչել»,- «Առավոտի» հետ զրույցում նոր ընտրական կարգի ներդրման ֆինանսական եւ տեխնիկական կողմին անդրադառնալով՝ ասաց երրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Գագիկ Ավետյանը։ Ընտրակարգի հեղինակն ինքն է։ Գագիկ Ավետյանը պնդում է, որ այս տարբերակի կիրառումը, բացի մեծ ֆինանսական ներդրումներից, նաեւ բարդ տեխնիկական միջոցների կիրառում չի պահանջում։
Բուն առաջարկի մասին՝ կարդացեք:
«Առավոտ» օրաթերթ,
02.08.2018