Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանացի «ձայնի քամելեոնը» երազում է հայաստանցի դառնալ

Օգոստոս 03,2018 13:00

«Առավոտ»-ը վերջերս տեղի ունեցած «Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում, ինչն ուղեկցվում էր համերգային ճոխ ծրագրով հայաստանցի եւ արտասահմանից հրավիրված երաժիշտների մասնակցությամբ, հանդիպեց իր տեսակի մեջ եզակի երգչական ձայնով օժտված գերմանացի Կառլ Պիտեր Թիմտին, որը Վաչե Շարաֆյանի «Սուրգիտե գլորիֆա» կոնցերտի մեկնաբանման ժամանակ հանդես եկավ միաժամանակ բարիտոնի եւ դիսկանտ ձայների համար գրված պարտիաներով: Քանի որ մրցանակաբաշխությունից հետո երգիչը անմիջապես մեկնելու էր օդանավակայան, խնդրեցինք Վաչե Շարաֆյանին ներկայացնել նրան: Կոմպոզիտորը հայտնեց, որ 2015թ. Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» նախագծի շրջանակներում է ծանոթացել երգչի հետ, որտեղ ընդգրկված է եղել իր հենց «Սուրգիտե գլորիֆա» ստեղծագործությունը: Այնուհետեւ շարունակվել է իրենց համագործակցությունը. հանդես են եկել նաեւ Սերբիայում: Հատկապես ուշագրավ էր այն, որ կոմպոզիտորը հավաստիացրեց, թե Կառլը որոշել է առաջիկայում ապրել եւ ստեղծագործել Հայաստանում: Ուսումնասիրելով ընդամենը 30-ամյա երգչի ստեղծագործական գործունեությունը՝ հանդիպեցինք դարձյալ ուշագրավ ոչ թե մեկ, այլ մի քանի փաստերի: Արտասահմանյան ԶԼՄ-ներից տեղեկացանք, թե որպես օպերային երգիչ Կառլ Պիտեր Թիմտի կարիերան սկսվել է 2011 թվականից՝ կոնտրտենորի համար գրված Անֆինոմոյի դերերգով Մոնտեւերդիի «Ոդիսեւսի վերադարձը» օպերայում: Այնուհետ որպես բաս բարիտոն՝ հանդես է եկել Սերսեի կերպարով, Հենդելի համանուն օպերայում: Ավելի ուշ որպես բարիտոն տենոր մարմնավորել է Էնեանին Հենրի Փրսլի «Դիդո եւ Էնեան» օպերայում: Մինչ Հայաստան այցն էլ երգիչը Հռոմում որպես տենոր մասնակցել է Յուվալ Ավիտալիի «Ջոբբե» օպերայում՝ իր տենոր երգչական ձայնով: Մասնակցել է բազմաթիվ ինչպես կամերային, այնպես էլ օպերային փառատոների: Ամենակարեւորը. երգչին արտասահմանյան մամուլը անվանել է «ձայնի քամելեոն»: Իսկ նրա ձայնածավալը ընդգրկում է չորս օկտավ:

Վաչե Շարաֆյանի հետ:

 

Կոնստանտին Օրբելյանի և Նաթան Սրբազանի հետ:

Կապվեցինք Կառլ Պիտեր Թիմտի հետ: Մեր մի քանի հետաքրքրություններին ի պատասխան՝ երգիչը, հաստատելով Վաչե Շարաֆյանի խոսքը իր մտադրության մասին, ասաց. «Ինձ համար, որպես երաժշտի, իրական տուն, որպես այդպիսին, չկա՝ բացառությամբ իմ աշխատանքի: Ստացվել է այնպես, որ վերջին շրջանում փնտրում եմ մի վայր, որտեղ կարող եմ ստեղծագործել հանգիստ ու հանդարտ միջավայրում: Վայրն արդեն ընտրել եմ. Հայաստանն է:

Կառլ Պիտեր Թիմտը՝ տարբեր օպերային ներկայացումներում:

Արվեստագետի փոխանցմամբ՝ առաջին շփումը Հայաստանի հետ տեղի է ունեցել Սերժ Թանկյանի եւ բնականաբար «System of a Down» ռոք խմբի երաժիշտների հետ, երկրորդը՝ Վաչե Շարաֆյանի, ապա Կոնստանտին Օրբելյանի հետ: Երգիչը հավաստիացրեց, որ գերադասում է օպերային բեմը: Արդեն սկսել է նախագծել Հայաստանի հետ աշխատանքային ծրագրերը: «Կուզեի, օրինակ, դասավանդել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, համագործակցել «Հովեր» երգչախմբի եւ կապելլայի հետ: Շեշտեմ, որ իհարկե կկամենայի մաս կազմել ձեր օպերային թատրոնի եւ, ինչու չէ, մի օր ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր: Տպավորված եմ ձեր ժողովրդով ու երկրով: Ոչ մի երկրում այսպիսի հյուրընկալության եւ օգնելու նման պատրաստակամության չեմ հանդիպել: Այս ամենին հավելեմ նաեւ ձեր փոքր երկրի հարուստ մշակութային պատմությունը… Չմոռանամ նշել, որ Հայաստան ընդմիշտ հաստատվելու նպատակով սկսել եմ գործադրել մշակութային կապերս»,- հայտնեց Կառլ Պիտեր Թիմտը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  

02.08.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հենդելի «Սերսէ» օպերան հայերէն անուն չունի՞։

    Թէ 2500 տարի առաջ էլ հայերը իրենց հարեւան արքային «Սերսէ» են կոչել։ 😊

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031