Տավուշի մարզի բերդավան գյուղի սահմանամերձ Շարվելի, Պուճուր չալի տակ տեղամասերում հրդեհ է: Հրդեhը մարելու համար օգոստոսի 2-ին աշխատել են Նոյեմբերյանի հրշեջ խմբի 2 հաշվարկ, փրկարար ծառայության արագ արձագանքման ուժերի Բերդավանի հենակետի ծառայողները, Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի զինծառայողները, Բերդավանի բնակիչներ:
Հաջողվել է փրկել այգիներ, բանջարանոցներ, սակայն արվել է 10 հա խաղողի այգի: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ այրված խաղողի այգու մի մասը չէր մշակվում: Նրա խոսքերով՝ կրակը թափանցել է Ադրբեջանի տարածքից:
Բերդավանի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը մի քանի կրակոց է արձակել հրդեհը մարող բերդանցու ուղղությամբ:
Սմբատ Մուղդուսյանի խոսքերով ՝ հավանական է, որ ադրբեջանական զինուժը հրդեհ առաջացնելու համար լուսածիր գնդակներով է կրակել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ