«Գլենդել Հիլզ» ընկերության դեմ բողոքող քաղաքացիները այսօր Կառավարության շենքի մոտ էին։
Բողոքող քաղաքացիներին հանդիպեց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, ով քաջատեղյակ էր խնդրից։ Նա նշեց, որ «Գլենդել Հիլզ»-ն այլևս չկա, բայց ֆինանսական միջոցներ կան՝ կառուցապատումը շարունակելու համար.
«Գումարը կա, մոտ 15 մլն դոլարի մասին է խոսքը։ Ես կարծում եմ չորսից վեց ամսվա մեջ ձեր հարցերը կլուծվեն»,- մանրամասնեց Արթուր Վանեցյանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: