Այսօրվա հանդիպման ժամանակ Հայաստանի ծանրամարտի հավաքականների մարզիչները նշեցին, որ չնայած ֆեդերացիան արդեն մի քանի տարի նախագահ չունի, իրենք շարունակում են աշխատել լրիվ ծրագրով՝ շնորհիվ Գագիկ Ծառուկյանի:
Հանդիպումից հետո Aravot.am-ը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ծանրամարտը ծախսատար մարզաձեւ է եւ ինքը դեռ որքա՞ն ժամանակ է հոգալու մարզաձեւի բոլոր ծախսերը: «Այնքան ժամանակ, մինչեւ կհայտնվի մեկը, որը կցանկանա աջակցել, օգտակար լինել ֆեդերացիային: Իսկ մինչ այդ, դա իմ աշխատանքն է եւ ես պարտավոր եմ անել»,- պատասխանեց ՀԱՕԿ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ