Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակը,
Հիմնվելով Կուսակցության անդամների և համակիրների կարծիքների ու ցանկությունների վրա՝ ակտիվ դերակատարություն ստանձնելու երկրի քաղաքական կյանքում,
Նպատակ ունենալով սեփական ներուժով նպաստելու Երևան քաղաքի զարգացմանն ու առաջընթացին,
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց.
- Մասնակցել Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին:
- Հրավիրել բոլոր ակտիվ և մտահոգ Քաղաքացիներին ներկայացնելու ծրագրեր և առաջարկություններ, ինքնաառաջադրվել և մասնակցել ներկուսակցական ընտրությունների, որի արդյունքում ձևավորել Կուսակցության նախընտրական ցուցակը:
- Սկսել բանակցություններ այլ Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ կառույցների հետ՝ հնարավոր համագործակցության վերաբերյալ: