Վերջին օրերին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում հրդեհներ են բռնկվում, այրվում է դաշտերի չոր խոտը: Այսօր՝ օգոստոսի 2-ին ,ժամը 18-ի սահմաններում տեսանք, որ միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածին հարակից տարածքը, հայ-ադրբեջանական սահմանագոտին այրվում էր:
Այսօր ժամը 16-ի սահմաններում այրվում էին Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղի դաշտերն ու այնտեղ առկա թփերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ