Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը Բրյուսելում պարտվել է. մի բան էլ ԵՄ-ին ասում է՝ «փող տվեք». քաղտեխնոլոգ

Օգոստոս 02,2018 18:10

«Նիկոլ Փաշինյանը պարտություն է կրել ԵՄ ճակատում: Նրա Բրյուսելյան այցը պարտություն էր: Գնալ այնտեղ եւ ասել՝ «ես ՌԴ-ի դաշնակիցն եմ», ճիշտ չէ: Դա ասվեց այն դեպքում, երբ ԵՄ որոշ ղեկավարներ Պուտինի անձնական թշնամիներն են»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Բրյուսել այցին, ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Այդքանը հերիք չէ, մի բան էլ վարչապետն ասում է ԵՄ-ին՝ «փող տվեք»: Չի ստացվելու այդպես: Ո՞րն է ՀՀ-ԵՄ քաղաքական օրակարգը՝ փող տուր, որովհետեւ հեղափոխություն է եղե՞լ»…այդ մեթոդը տարիներ շարունակ օգտագործել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն»,-նշեց Արմեն Բադալյանը:

Նրա գնահատմամբ՝ նոր կառավարությունը չի հստակեցրել նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների օրակարգը. «Այս պահի դրությամբ միայն PR եմ տեսնում: Ամեն ինչ անում են, որ սեպտեմբերին Փաշինյանը հինգ րոպե ոտքի վրա հանդիպի Թրամփի հետ: Դա ՀՀ-ԱՄՆ հարաբերություն չէ, դա PR ակցիա է: Անգամ եթե այդ հանդիպումը կայանա, դա չի կարելի համարել քաղաքական օրակարգ»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ ԱՄՆ-ն ՀՀ-ին փող չի տալու, որովհետեւ չգիտի, թե ՀՀ-ն ինչ է ուզում:

Փորձագետի գնահատմամբ՝ նոր կառավարության արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, անհաջող է. «Ինչ իշխանության գլուխ եկավ Նիկոլ Փաշինյանը, կրկնում է, որ չենք փոխում մեր արտաքին քաղաքականության վեկտորը: Մի անգամ ասեց՝ հասկացանք, բայց ի՞նչ կարիք կա ամեն լրատվամիջոցի հետ հարցազրույցում նույնը կրկնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031