Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գարո Փայլանի արձագանքը՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Ermenihaber

Օգոստոս 02,2018 18:05

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Վաշինգտոնի պատժամիջոցներին, որոնցով արգելվել է 2 թուրք նախարարների մուտքը ԱՄՆ։

Նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ հորդորներից հետո ազատ չարձակելն է:

Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։

Փայլանը «Twitter»-ի էջում թեմայի վերաբերյալ մասնավորապես գրել է.

«Հոգևորական Բրանսոնին  պատանդ պահելու պատճառով,  ԱՄՆ որոշեց պատժամիջոց կիրառել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ։  Քանի դեռ դուք կշարունակեք պատանդ պահելու քաղաքականությունը, քաղաքական, ինչպես նաև տնտեսական տեսանկյունից ոչ մի բանով չենք տարբերվի Սուդանից»։

Հիշեցնենք, որ Փայլանը նախկինում էլ անդրադարձել էր Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ նրանք հոգևորականին օգտագործում են իրենց «կեղտոտ գործարքներում»։

Աղբյուր`    Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031