Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե Ռոբերտ Քոչարյանն ուզենա ՀՀԿ-ականների անուններ տալ, կտա». Արմեն Բադալյան

Օգոստոս 02,2018 15:49

«Միայն Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովն են մեղավո՞ր, ուրիշ մարդ չկա՞. ԶԼՄ-ները գրում էին, որ ինչ-որ շտաբ է գործել: Ինչո՞ւ այդ անձանց հանդեպ քրեական գործ չի հարուցվում, ո՞ւր են այդ շտաբի անձինք»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Նրան միայն Մարտի մեկով են մեղադրանք առաջադրել, բայց ԶԼՄ-ները գրում էին, որ նա բավականին մեծ հարստություն է կուտակել: Ինչո՞ւ գործընթաց չեն սկսում: Եղել է նախարար, որը հանքեր է վաճառել բարեկամների անուններով: Մեկ այլ նախարար էլ կոռուպցիոն մեծ սխեմա էր գործի դրել. ինչո՞ւ նրանց չեն գտնում եւ հետաքննություն սկսում»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հայտարարություններին, Արմեն Բադալյանը նկատեց. «Հասկանալի է, որ ՀՅԴ-ի ղեկավարները երկրորդ նախագահի օրոք են բանտից դուրս եկել եւ նրա գաղափարական դաշնակիցներն են: Անադեկվատը ՀՀԿ-ի մոտեցումն էր: Տրամաբանական կլիներ, եթե ՀՀԿ-ն այս ընթացքում փորձեր իր խիստ բացասական վարկանիշը մեղմել, բայց դարձավ երկրորդ նախագահի քաղաքական փաստաբանը: Եթե ուզում էին Ռոբերտ Քոչարյանին ՀՀԿ ղեկավար դարձնել, թող դարձնեն, բայց տրամաբանությունը որտե՞ղ է»:

Դիտարկմանն ի պատասխան, թե ՀՀԿ-ն նման հայտարարություն է արել, որպեսզի ապահովագրվի Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջիկայում ՀՀԿ-ականների անունները հնչեցնելուց, Արմեն Բադալյանն ասաց. «Եթե Ռոբերտ Քոչարյանն ուզենա ՀՀԿ-ականների անուններ տալ, կտա, անկախ նրանից՝ ՀՀԿ-ն նրան կպաշտպանի՞, թե ոչ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2112551178763386/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031