Այսօր, մոտ ժամը 10-ին Երեւանի Կորեայի ձոր կոչվող հատվածում վթարվել է «Արզնի-Երեւան թիվ 2» մայրուղային ջրատարը: Դրանով պայմանավորված դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Ղափանցյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Հ. Էմինի, Արաբկիրի 17-ից-25 փողոցների, Ռիգայի փողոցի՝ իր նրբանցքներով, Վ. Փափազյան փող. 12-ից-24 համարների, Ա. Խաչատրյան փող. 22-ից-33 համարների, Կոմիտասի պող. 16-ից-50 համարների, Վաղարշյան փող. 15, 15բ, 17, 18, 20 համարների` իրենց կոտորակներով, Ադոնցի փող. 25, 27, Վրացական փող. 1-ից-10, Հր. Քոչարի փող. 9-ից-169, Զարյան փող. 1-ից-19 համարների, Մալխասյանց, Մամիկոնյանց փողոցների և Խաչատրյան փող. 1-ին նրբանցքի:
Ընկերության համապատասխան ծառայություններն անմիջապես արձագանքել են վթարին: Սկսվել են ջրատարի վերանորոգման աշխատանքները: Ամեն ինչ արվում է դրանք այսօր իսկ ուշ երեկոյան ավարտելու եւ ջրատարը վերագործարկվելու համար:
«Վեոլիա ջուր»