Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չեմ հերքում, որ հայրս խիստ էր: Եվ անգամ դաժան: Բայց արդոք դրա համար սպանո՞ւմ են. Արսեն Խաչատուրյանը հոր դաժան սպանության մասին

Օգոստոս 02,2018 15:22

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթն անդրադարձել է Մոսկվայում երեք քույրերի կողմից հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանությանը՝ զրուցելով հանգուցյալի որդու՝ Արսեն Խաչատուրյանի հետ:

Նախքան հոր հուղարկավորությունը նա հրաժարվում էր հարցազրույց տալ որևէ մեկին՝ միայն պնդելով, որ ԶԼՄ-ներում պատկերված իր հոր կերպարը սխալ է:

-Անձամբ ես չեմ հասկանում՝ որտեղից է գալիս այդ տեղեկատվությունը: Մարդը զբաղվում էր բարեգործությամբ: Գնում էր սրբավայրեր:

– Բայց դրա հետ մեկտեղ նա պաշտոնապես ոչ մի տեղ չէր աշխատում:

– Այո, բայց նա բազմաթիվ կարեկիցներ ուներ: Մարդիկ գիտեին՝ ինչով է նա զբաղվում, և օգնում էին նրան:.

-Շատերը գրում են, որ նա ծառայել է Աֆղանստանում:

– Ճիշտ չէ, չի ծառայել:

– … ծաղրուծանակի է ենթարկել դուստրերին:

– Դարձյալ սուտ է: Հազարերորդ անգամ եմ ասում. բացե՛ք «Օդնոկլասսնիկի»-ում նրա էջը և կհասկանաք՝ ինչ մարդ էր նա:

– Ի՞նչ եք կարծում՝ ինչու են Ձեր քույրերն այդպես վարվել:

– Ես չգիտեմ: Բայց սպանությունը կանխամտածված էր: Ես նրանց տեսել եմ այդ մղձավանջից երկու օր առաջ: Բայց տարօրինակ ոչ մի բան չեմ նկատել: Ես չեմ հերքում, որ հայրս խիստ էր: Եվ անգամ դաժան: Բայց արդոք դրա համար սպանո՞ւմ են: Այո՛, թույլ չէր տալիս այլանդակ կյանք վարել (ըստ հարևանների՝ հոր բացակայությամբ աղջիկները երեկույթներ էին կազմակերպում, մարիխուանա ծխում, բարձր երաժշտություն միացնում գիշերվա ժամերի- խմբ.): Եվ եթե պատժում էր, ապա դաստիարակելու համար:

– Դուք ինքներդ ի՞նչ պատիժ կցանկանայիք քույրերի համար:

– Արարքների համար պետք է պատասխան տալ… Եվ նրանք պատասխան կտան դատարանի առաջ: Աստված նրանց դատավոր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031