Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն այդպես էլ չբացատրեց, թե «Կարգին Հայկոն» ո՞ր արժանիքի համար է քաղաքապետի թեկնածու». քաղտեխնոլոգ

Օգոստոս 02,2018 14:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ չասաց, թե որ առավելության համար է «կարգին Հայկոն» դարձել Երեւանի քաղաքապետի իրենց թեկնածու: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«ՀՀԿ-ին ենք քննադատում, երբ առանց պատճառաբանելու պաշտոններ էր տալիս մարդկանց, բայց հիմա ՔՊ-ն չի ասում, թե որ արժանիքի համար է Հայկ Մարությանը թեկնածու առաջադրվել»,-նկատեց նա:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ ՀՀ նոր իշխանության կադրային քաղաքականությունն առհասարակ ճիշտ չէ. «Ստացվում է, որ ժողովրդական շարժման օրերին ով փողոցում իրենց հետ քայլել է, պաշտոն է ստանում»:

Բանախոսի համոզմամբ՝ կան այլ մասնագետներ, որոնց ներուժը չի օգտագործվում. «Այլ կուսակցություններում լավ կադրեր չկա՞ն: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կոռուպցիոն գործընկերներ են դիտվում, բայց մյուս կուսակցությունների ներուժն ինչո՞ւ չի օգտագործվում: Կադրային քաղաքականությունը հաջողված չէ: Շատերը սփյուռքից ասում են, որ հեղափոխական էյֆորիան մարում է: Դա կազդի բիզնեսի եւ մնացած ամեն ինչի վրա»:

Փորձագետը կանխատեսում է, որ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն առանձին կմասնակցի. «Ամենայն հավանականությամբ, «Ելք» դաշինքը կպառակտվի»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2112551178763386/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031