Վերջին օրերի հակառուսական հայտարարությունները առավել քան անհասկանալի են, հատկապես Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանն առնչվող հայտարարությունների ֆոնի ներքո: Ցանկանում եմ նշել մի քանի նկատառում.
1.Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:
2.ՀԱՊԿ-ը ունի առանցքային դերակատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում:
3.Ավելի քան 3 միլիոն մեր հայրենակիցները ապրում են Ռուսաստանում, իսկ յուրաքանչյուր տարի մի քանի հարյուր հազար մարդ է մեկնում Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Հայաստան փոխանցվող տրանսֆերտների 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից:
4.Անհրաժեշտ են հավասարակշռված դիրքորոշումներ, այլ ոչ թե անխոհեմ առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ:
5.Ըստ համաշխարհային փորձի ինքնիշխանությունը որևէ հակասություն չունի ռազմավարական գործընկերության հետ։
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ