Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը ակնարկում է Հայաստանի պետականության կայունության հնարավոր խաթարման մասին. «Ժողովուրդ»

Օգոստոս 02,2018 12:48

Հրաժարվելով ընդհանուր բնույթի ձեւակերպումներից՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունների գործողությունները հակասում են իրենց նախկին հայտարարություններին: Միաժամանակ, սակայն, արձանագրենք, որ նա որեւէ մեկի անունը չի շեշտել: Եթե նման հայտարարություն արվեր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, կարելի էր ըմբռնումով մոտենալ, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը այդպիսով կպաշտպաներ իր պետության շահը:

Սակայն Լավրովը խոսում Է ՀՀ իշխանությունների ներքին քաղաքականության մասին, ինչը ուղղակիորեն միջամտություն Է ՀՀ ներքին գործերին: Ավելին՝ սա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ: Խնդիրն այն է, որ Լավրովը ոչ ձերբակալվածների պաշտպանն է, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպության ներկայացուցիչ: Նրա մեկնաբանությունները ՀՀ ներքին գործերի վերաբերյալ միաժամանակ դիվանագիտա­կան էթիկետի կոպտագույն խախտում են:

Լավրովի ասածից կարելի է ենթադրել, որ հեղափոխության շրջանում ՌԴ կառավարող շրջանակները որոշակի հավաստիացումներ են ստացել Նիկոլ Փաշինյանից, որ նախկինների նկատ­մամբ արդարադատական գործողություններ չեն իրականացվի: Այստեղ ՌԴ ԱԳ նախարարը, փաստորեն, բացահայտում է, որ ՌԴ-ն նախկինում էլ է մասնակից եղել ՀՀ ներքաղաքական զարգացումներին եւ անգամ սակարկությունների գնացել ի շահ կոնկրետ անձանց:

Վերջապես,  «դիվանագետերենից» թարգմանած՝ Լավրովը ակնարկում է Հայաստանի պետականության կայունությաև հնարավոր խաթարման մասին՝ միաժամանակ դա կապելով ԱՊՀ տիրույթում Հայաստանի հետ հարաբերություններին:

Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031