Հուլիսի 31-ին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցություն պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր է դնում: Թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել Է Բոստանջյանի հետ։
–Պարոն Բոստանջյան, Դուք վերջնականապես մանդատը վայր դրեցի՞ք, թե՞ հնարավոր է՝ հետ վերցնեք:
–Այո, իսկ ի՞նչ խնդիր կա:
–Ձեզ հորդորել են, որ հիվա՞նդ ձեւանաք, թե՞ իսկապես առողջական խնդիրներ կան:
–Ո՛չ, ես պետք է գնամ: Գերմանիա եմ գնալու օգոստոսի 5-ին:
–Բուժմա՞ն համար:
–Այո՛:
–Հետաքրքիր է, որ սա համընկավ այն փաստի հետ, որ Դուք մանդատը վայր դնելուց մեկ օր առաջ հարցազրույց էիք տվել Քոչարյանի կալանավորման վերաբերյալ եւ ասել, որ դա քաղաքական հետապնդում կարելի է համարել: Դուք այդ տեսակետը հայտնելուց համաձայնեցրե՞լ էիք կուսակցության ղեկավար կազմի հետ:
–Բացարձակապես: Ինչի՞ ես առաջին անգամ եմ հանդես եկել: Որեւէ մի անգամ այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում