Շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) եւ հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) միջեւ կկայանա Լոնդոնում, Հոփբորնի քոլեջում: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Telegraph հրատարակության լրագրող Լեոն Ուոթսոնը:
Չեմպիոնի եւ հավակնորդի մրցամարտը կմեկնարկի նոյեմբերի 9-ին, իսկ թագակրի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 28-ին:
Մագնուս Կարլսենը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2013 թվականին ու այն իր մոտ է պահում մինչեւ այսօր:
Ֆաբիանո Կարուանան դարձել է 1972 թվականից հետո ամերիկացի առաջին շախմատիստը, որը աշխարհի թագի համար պայքարելու իրավունք է նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ