Երեկ Aravot.am կայքում անդրադարձել էինք, որ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ռեկտորի հրաժարականը քվեարկության արդյունքում բավարարվել էր:
Այսօր փորձեցինք կապ հաստատել Խաչատրյանի հետ, նա սակայն չցանկացավ մանրամասնել իր աշխատանքից ազատման պատճառները. «Ի՞նչ պարտադիր է, որ ես մանրամասնեմ, թե ինչի եմ նման որոշում կայացրել: Պարտադի՞ր է, որ անպայման իմանաք: Եվ մի հարց էլ, ե՞րբ եմ ես թերթերի հետ գործ ունեցել: Դու՞ք հիշում եք նման բան: Ինչ տեղեկատվություն ունեք, այդպես էլ լուսաբանեք, ի՞նչ խնդիր կա: Ընդամենն այդքանը կարող եմ ասել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ ՎՊՀ-ի կայքից