Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Եզրափակիչ օրը բրոնզե մեդալի համար Հայաստանի հավաքականից գոտեմարտում էր երեք ըմբիշ. 60 կգ քաշային կարգ՝ Արարատ Մանուչարյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Էրիկ Էլոյան: Արարատին եւ Մալխասին բաժին էին ընկել Վրաստանի ներկայացուցիչներ: Մեր երկու տղաներն էլ հանդես եկան վերելքով եւ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ՝ դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ: Ցավոք, Էրիկ Էլոյանին չհաջողվեց հաղթահարել բելառուսցի մարզիկի արգելքը:
Հայաստանի ըմբիշների նվաճած մեդալները Իտալիայում:
55 կգ. Տիգրան Մինասյան՝ ոսկի, 60 կգ. Արարատ Մանուչարյան՝ բրոնզ, 72 կգ. Մալխաս Ամոյան՝ բրոնզ, 77 կգ. Վահե Պողոսյան՝ բրոնզ, 130 կգ. Դավիթ Օվասափյան՝ բրոնզ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ