Այսօր՝ օգոստոսի 2-ին ժամը 12:30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» Հ/Կ-ի ղեկավար, գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը եւ Ֆինանսների նախարարության Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:
Հաղորդման շրջանակներում կխոսենք գնումների ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի մասին եւ թե ինչ մեխանիզմներով ու պատճառաբանություններով են տարիներ ի վեր ՓՄՁ ոլորտի ընկերությունները դուրս մնացել պետական գնումների մրցույթներից եւ ներկայիս կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ թաքնված խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը: