Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական կեղծիք կամ պաշտոնական անփութություն

Օգոստոս 02,2018 13:00

Հուլիսի 9-ին հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Անցել է ավելի քան 15 օր, սակայն քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն, Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:

Այս ամենը կարող է որակվել.

1. Պաշտոնական կեղծիք. ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդված. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: Պատիժը՝ տուգանք կամ առավելագույնը չորս տարի ազատազրկում:

2. Պաշտոնական անփութություն. ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդված. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին: Պատիժը՝ տուգանք կամ առավելագույնը հինգ տարի ազատազրկում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031