Ինչ են խոսում Ղարաբաղում Քոչարյանին կալանավորելու մասին
«Как такого որպես երկրի նախագահ, ինչ որ մտածենք, ասենք՝ պլանավորել են… մի քիչ մենք էլ ենք վատ զգում, բայց հարցն էն է, որ մենք մանրամասնությունները չգիտենք: Միգուցե ոչ թե պլանավորել են… մենք չգիտենք, էլի, քննչական մարմինները կորոշեն: Բայց սենց մի բան կա, որ մարդը եղել է գերագույն գլխավոր հրամանատար, իր օրոք մենք պատերազմ ենք հաղթել, էս ենք արել, էն ենք արել… չգիտեմ Մարտի 1-երում, բանում ինչ է արել, ոնց է արել, մենք մանրամասնությունները չգիտենք, դրա համար չենք կարող ինչ-որ բան ասենք՝ ճի՞շտ են արել, թե՞ սխալ են արել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես պատասխանեց Ասկերանի ներկայիս քաղաքապետ, Ասկերանի շրջանի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանը մեր հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-ի գործով կալանավորման որոշումն ու նրա դեմ մեղադրանքն ինչպե՞ս եք դուք ընդունում ու ինչպես եք դրան վերաբերվում:
Սամվել Աղաջանյանն ասաց. «Պռոստը մենք մտածում ենք, որ վսյո տակի մեր նախագահն է, մի քիչ վերաբերմունքը թող զիջող լինի նրա հանդեպ: Էլի թող պատժեն, էլի տույժեն՝ եթե մեղավորություն կա, բայց օրենք կա, օրենքը եթե գտնում է ինչ խստությամբ պատիժ պետք է պահանջի, մենք չենք կարող… ոչ թե հակառակվենք օրենքին, պռոստը մենք էն մարդիկ ենք, որ մտածում ենք՝ եթե ես հիմա գողություն անեմ, գան բռնեն, հետո էլ ասեն, թե ես քաղաքապետ եմ, խի՞ եք բռնում՝ դա որքանո՞վ ճիշտ կլինի: Եթե սխալ է, թող… Բայց ժողովուրդը խոսում է՝ վերջիվերջո թագավորն ա եղել, թագավորի են բռնել, հասարակությունը մի քիչ ուրիշ ձեւ է ընդունում»:
«Երկիր մեդիային» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ադրբեջանցիները կուրախանան, իշխանությունները սրանով նվեր կանեն ադրբեջանցիներին՝ Սամվել Աղաջանյանն արձագանքեց. «Չէ, Քոչարյանին բռնելով կամ Սերժին բռնելով, կամ ինձ բռնելով ոչ մի ադրբեջանցի ոչ կշահի, ոչ կուրախանա, ոչ էլ կտխրի: Դրանով չի կարելի շահարկել, շահարկած էդ բանով ասել, իբր թե Քոչարյանը հիմա՝ այս 10 տարում ի՞նչ էր անում, էլի, ճիշտը խոսենք: Ինքը՝ իրա բիզնեսներով: Էդ միլիարդները որ դիզել է, ոչ Ղարաբաղ է եկել բիզնես դրել, ոչ էլ ուրիշ բան է արել, ոչ մի բան չի արել: Գոնե դուրս էր եկել՝ գար այստեղ ապրեր, մարդիկ էլ ասեին՝ հալալ է, գնաց՝ նախագահ էր, պրծավ՝ եկել է իր ժողովրդի հետ ապրում է: Տենց չի: Այնպես որ, վատ բաներ էլ են խոսում, ոչ թե վատ, այլ՝ ճիշտը: Մարդիկ ասում են ճիշտը, այնպես չի, որ ղարաբաղցի է, ուրեմն…»:
Հարցին՝ այսինքն՝ մի քիչ նեղացվածություն կա, հա՞ Ղարաբաղում իրենից, որ լքեց Ղարաբաղն ու այլեւս չվերադարձավ այդտեղ, Ասկերանի քաղաքապետը պատասխանեց. «Դե, конечно, որ լքում են, գնում են ու հետ չեն գալիս, Արկադի Ղուկասյանը գնաց՝ չեկավ, ինքը գնաց՝ չեկավ, որքանո՞վ է ճիշտ: Մարդիկ այստեղ ապրում են, իրենք գնում են ու չեն գալիս՝ որքանո՞վ է ճիշտ: Ու իր նման մարդը, որ այդքան կարողությունների տեր է, այդ աստիճանի այդ թվերն ու գումարներն ունի, եթե գար, Ղարաբաղում լիներ, որքան աշխատատեղեր կբացեր, տես՝ որքան բիզնես կզարգանար, տես՝ որքան կբարգավաճեր Արցախը: Կարար, չէ՞, գար: Դե թող գար, ի՞նչ ասեմ: Համենայնդեպս, մենք չենք կարող գնահատական տալ, թող օրենքը որը ճիշտ է՝ այդպես էլ որոշի, ոչ մի մարդ իրավունք չունի օրենքից դուրս բաներ անի: Օրենքի սահմաններում պիտի լինի»:
Ասկերանի քաղաքապետը մտահոգված էր, որ տարանջատում են մտցնում՝ հայաստանցի-ղարաբաղցի. «Ոչ Սերժ Սարգսյան, ոչ Ռոբերտ Քոչարյան… ով ուզում է լինի, հայ ազգի մեջ նման բաներ չպիտի լինեն, սխալ է դա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
01.08.2018
Բա Սամվել Բաբայանին ո՞նց փուռը տվեցիք: Թե՞ Սամվել Բաբայանի երախտիքը Քոչարյանից քիչ էր:
Ես մեռա)))Ու էտքանի մեջ մեկը չասեց,, թե էտ միլիարդները, որ ուզում էին բերեր ու Ղարաբաղը ծաղկացներ,որտեղից??10 տարի Հայաստանում նախագահ է եղել, ուրեմն բիզնեսով չի զբաղվել: Դրանից առաջ Ղարաբաղում է նախագահ եղել, ու էլի բիզնեսով չի զբաղվել.. Բա ոնց , ինչ միջոցով է էտ միլիարդները ձեռք բերել?? Բայց որ իրենք են սկսել ասել, որ պետք չի “հային” ու “ղարաբաղցուն” տարանջատել ` լավ տենդենց է: Ողջունում եմ 🙂
Человек глупость сказал, а люди думают, что все арцахцы так мыслят. Зачем нам ворованные миллиарды. Если воровал и имеет богатство, то пускай армянское государство за это посадит, а денужки взыщет в казну. Но пока, что не за это его судят.
Отвечу по-карабахски коротко. Главное, что-бы все было по закону и по справедливости. Пока все окутано тайной следствия, ничего не можем внятно сказать. Одно скажу точно. Мне тошно, слышать и читать доводы большинства ереванских аналитиков, особенно, когда они лезут в не свои дела- в правовую оценку действий РК в 2008году. Например, они говорят РК не имел право ввести чрезвычайное положение. Как не имел право, а п.6 ст.117 Конституции РА /с изм. 2005г./? Или разве есть решение административного суда-о признании ничтожности-этого правового /административного/ акта, с момента его подписания на основании: явной не компетенции Президента. Тоже самое можно сказать о секретном приказе 0038 МО. Глупости.