Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքն էլ Եվրասիականին դեմ էր, հետո՞»

Օգոստոս 02,2018 15:00

Խորհրդարանական ուժերից ձեւավորված ԱԺ աշխատանքային խումբն արդեն կառավարությանն է ներկայացրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների վերաբերյալ վերջնական հայեցակարգը՝ փաթեթը, եւ այնտեղ ռեյտինգային ընտրակարգը պահպանելու առաջարկ ներառված չէ: Այսինքն՝ միանշանակ է, որ գործող ընտրակարգը չի պահպանվելու: «Առավոտը» ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեց՝ ՀՀԿ-ն ռեյտինգայինի ջատագովն ու աջակիցն էր, ու հիմա կառավարությանն ուղարկված փաթեթում ռեյտինգայինի մասին առաջարկ անգամ չկա, ինչպե՞ս կմեկնաբանեք, պատասխանեց. «Ելքն էլ Եվրասիականին դեմ էր, հետո՞»: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ «Ընտրական օրենսգրքի» նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված են ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը:

«Առավոտ» օրաթերթ, 

01.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031