Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. «Վրաններից տեղափոխվեցինք պալատներ, բայց մեր առօրյան դրանից չի թեթեւացել». Հեղափոխության կոմիքսների գիրք է պատրաստվում

Օգոստոս 01,2018 23:33

ՄԱՅՐՈ թիմը թավշյա հեղափոխության մասին «The Armenian Velvet Revolution» կոմիքս գիրք է պատրաստում, թիմը բաց է ներդրողների եւ աջակիցների համար: Գիրքը դեռ պատրաստ չէ, բայց թիմի ներկայացմամբ՝ հեղափոխության առաջնորդների կոմիքսներն արդեն պատրաստ են: Այսօր Ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում ներկայացվեց կոմիքսների հավաքածուն եւ մեկնարկեց հանգանակության (crowdfunding) արշավը:

Մանրամասները՝ տեսանյութում

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որոշ դրվագներ պատմեց հեղափոխությունից, որոնց մասին քչերը գիտեն: Նա ասաց՝ ափսոսում է, որ հեղափոխությունը շատ արագ եղավ, եւ ոչ մի վայրկյան վայելելու ժամանակ չունեցավ. «Որովհետեւ անընդհատ պատասխանատվության զգացումը խեղդում էր, գիտակցում էինք՝ ինչ ենք անում եւ ինչի համար, գիտակցում էինք, որ շանս չունենք: Մեր թիմը՝ նեղ կորիզը, պատրաստ էր ամեն ինչ դնել սեղանին՝ ազատություն, կյանք, ոչ մեկս չգիտեր ինչով էր ավարտվելու: Այդ լարվածությունը հնարավորություն չէր տալիս վայելել ընթացքը»:

Միրզոյանը խոստովանեց, այդ լարված իրավիճակից մի քիչ հանգստացել է, երբ նրան ու թիմակիցներին առեւանգել էին ու տարել ձերբակալվածների պահպանման վայր:

Հիշելով հեղափոխության առաջին օրերը, Միրզոյանն ասաց, որ ամենասարսափելի օրը Ջաջուռում էր. «Մի օր սոված, սառած թրջված նստած էինք, ասում էինք՝ չի ստացվում, 6 հոգով ենք ուզում մի բան փոխել… Մի ժամ հետո մարդիկ էին միանում մեզ: Ոգեւորվում էինք: Հետո Երեւան մտանք ու տեսանք ավելի շատ մարդ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Փոխվարչապետի համար ամենասարսափելի օրը Ջաջուռում էր. «Շատ ցուրտ էր, մեր ձեռքերն այնքան էին սառչել, որ չէինք կարողանում մի կտոր հաց վերցնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ Միրզոյանի պես, քիչ ժամանակ է ունեցել հիշելու հեղափոխության գործընթաց. «Այնքան արագ տեղի ունեցավ: Երեկ սկսել էինք քայլել, էսօր փոխվարչապետի պաշտոնում ենք, Հարությունյանը նախարար է: Այնուամենայնիվ, մենք վրաններից տեղափոխվել ենք պալատներ, բայց մեր առօրյան դրանից չի թեթևացել»: Ավինյանին թիմակիցները ուղղեցին՝ «Փոխաբերական իմաստով»:

Հետո հեղափոխականները ծանոթացան իրենց կոմիքսների հետ, դրանց հետ նկարվեցին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անդրանիկ says:

    Վրաններից տեղափոխվեցիք պալատներ,բայց մնացիք նույն մանկամիտները։

  2. Երկու լուր՝ լավ և վատ
    կամ ամո՛թ թավշյա կամ մատղա՞շ իշխանություններին

    Սկսենք լավից՝
    Երեկ, Ստեփանավանի Ավետիք Սահակյանի պուրակում, Գերագույն խորհրդի մոտ 60 պատգամավորներով նշեցինք մեր խորհրդարանի 100-ամյա տարեդարձը: Տոնակատարությունը սկսեցինք ժամը 8-ին Երևանի Հ.Պարոնյանի անվան թատրոնի շենքի մոտ, որի տեղում գտնվող թեմական դպրոցին պատկանող շենքում 1918թ.-ի օգոստոսի մեկին ժամը 11:30-ին իր անդրանիկ նիստը սկսեց մեր առաջին խորհրդարանը՝ Հայաստանի խորհուրդը:
    Նիստ բացեցինք հիշյալ պուրակում ճիշտ նույն ժամին՝ այդ Անդրանիկ նիստի մի փոքր բեմականացմամբ, իսկ նիստի վերջում, ինչպես և 100 տարի առաջ, սակայն զորահանդեսի փոխարեն, տեղի մշակութային պալատի երեխաների մասնակցությամբ տեղի ունեցավ հիշարժան համերգ:
    Ավելի ուշ, լոռվա գեղատեսիլ բնության գրկում, ԳԽ պատգամավորական ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում ներկա քաղաքական կյանքում նախկին պատգամավորներիս մասնակցության մասին, որի արդյունքում, հոբելանական միջոցառման մասնակիցները միաձայն հայտնեցին իրենց պաշտպանությունն ու աջակցությունը Նիկոլ Փաշինյանի գործունեությանը:
    Վատը՝
    Ոչ մի պետական իրավասու պաշտոնյա, ԱԺ ոչ մի գործող պատգամավոր, ոչ մի նախարար չմասնակցեց հոբելյանական այդ միակ միջոցառմանը՝ չնայած մեր վաղօրոք հայտարարության այդ մասին: Ավելին, մեր հրավերն, անգամ արձագանքի չարժանացավ Վարչապետի կողմից, տարբեր պատճառներով հրաժարվեցին մասնակցել Առաջին նախագահը, ԳԽ երկրորդ նախագահը, ԱԺ նախագահը, Առաջին վարչապետը, իսկ անգործության մատնված իբր Նախագահն, անգամ ուղերձ չհրապարակեց: Բացի տեղական մի լրատվամիջոցից, չկար ոչ մի ԶԼՄ, այդ թվում հանրային ռադիո-հեռուստաընկերությունից:
    Ամո՛թ Ձեզ…
    Մենք այն կարծիքին չենք, որ մեր պետականության հիմնադրման նշումը մանրուք է և կարող է արժանանալ այս ամոթալի վերաբերմունքին իշխանությունների կողմից, սակայն չենք էլ ցանկանում այն չափազանցնել՝ գուցե չափից ավելի թավշյա կամ մատղաշ են…կսովորեն:
    Ինչևէ, միակ մխիթարանքը ԱԺ նախագահի ուղերձն էր և ԱԺ աջակցությունը մեր միջոցառումների ծրագրին, որի համար շնորհակալությունն ենք հայտնում ԱԺ նախագահին և աշխատակազմի ղեկավարին:

    Ռուբեն Թորոսյան
    ԳԽ պ/ակումբի «1-ին խորհրդարանի 100-ամյակը»
    Նախաձեռնության անունից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031