Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ռեկտորի հեռանալը բուհում ցավով են ընդունել:
Աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Խաչատրյանի հրաժարականն իրենց համար էլ անակնակալ էր. «Մեզ ոչինչ չի ասել, մենք էլ չգիտենք, թե ինչն է պատճառը: Բուհում ստուգումներ չեն իրականացրել, բողոքներ չեն եղել, որ ասենք դա է պատճառը: Գուշակում էինք, բայց որ իմացանք, արդեն անակնկալի եկանք»:
Այսօր իրականացված քվեարկության արդյունքում բավարարվել է Խաչատրյանի դիմումը: Նա ազատվել է ռեկտորի պաշտոնից, որն զբաղեցնում էր 2006 թվականից:
Ռեկտորը բուհից նաեւ անձնական իրերն է տարել, թեեւ քվեարկության արդյունքների մասին բուհը դեռեւս պաշտոնական ոչինչ չի ստացել:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՎՊՀ-ի կայքից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ