Արարատ Միրզոյանը խոստանում է ներկայացնել բոլոր փաստերը, որ իր կինը ԱՄՆ-ում պետական բյուջեի հաշվին չէ շրջագայել եւ հանգստացել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Հուլիսի 14-21-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր ԱՄՆ: Այդ օրերին որոշ լրատվամիջոցներում եւ նաեւ ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվեց, թե Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն էլ է պատվիրակության հետ ԱՄՆ մեկնել եւ այնտեղ հանգստացել պետական բյուջեի հաշվին:
Ապա` Միրզոյանը պարզաբանել էր, թե կինը ԱՄՆ է մեկնել ընտանեկան բյուջեի հաշվին, սակայն սա Միրզոյանի ընդդիմախոսների համար բավարար չէր, նրանք վստահեցնում էին, որ փոխվարչապետն իր խոսքերը հավաստիացնող որեւէ փաստ եւ ապացույց չի ներկայացրել:
«Չեմ ներկայացրել, առավոտյան հետեւեք իմ էջին, ինվոյսները կներկայացնեմ»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ