Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնան առաջին օրը «Դիլիջան ազգային պարկում» 11 կաղնի է հատել

Օգոստոս 01,2018 20:12

Հաղարծին գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Ադոն Թամրազյանի դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Նա մեղադրվում է այն բանում, որ ապօրինի ծառահատում կատարելու դիտավորությամբ 2018թ. մարտի 1-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տարածքից անօրինական հատել է 11 հատ կաղնի տեսակի թաց կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 345 հազար դրամի վնաս:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով(«Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը առաջացրել է առանձնապես խոշոր չափերի վնաս»):

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031