Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդները և ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ հերքելով Թուրքիայում այլ կրոն դավանողների նկատմամբ ճնշումների մասին լուրերը։
Հայտարարությունը մեկնաբանել է Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը։
Նա «Twitter»-ում հետևյալ գրառումն է կատարել․ «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, չեն թողնում, որ հոգևոր դպրոցը բացենք, թույլ չեն տալիս, որ եկեղեցու հիմնադրամների ղեկավարների ընտրություններ անցկացնենք, մնացած մի բուռ համայնքն էլ աղավնու պես երկչոտ է, բայց «ազատ նք ապրում»։ Այս հայտարարությունն անգամ ապացույց է, որ ազատ չենք»։
Նշենք, որ ըստ «Ակօս» շաբաթաթերթի՝ համատեղ հայտարարությունը կապված է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործի վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունների հետ։
Վերջինը ասել էր, որ Թուրքիայի կառավարությունը Բրանսոնի դեմ մեղադրականում նրան մեղադրել է երկիրը բաժանելու/պառակտելու մեջ, քանի որ Բրանսոնն այնտեղ տարածում էր քրիստոնական հավատքը։
Աղբյուր` Ermenihaber.am