Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է 14 քրեական գործ

Օգոստոս 01,2018 18:20

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների վարույթում հուլիսի 31-ի դրությամբ քննվում է սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, տալու դեպքերի առթիվ հարուցված 14 քրեական գործ։

Քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տարբեր աշխատակիցների կողմից նախատեսված նպաստը ձևակերպելու նպատակով նպաստառուներից գումար պահանջելու և ստանալու վերաբերյալ։

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ և 312.1-րդ հոդվածների հատկանիշներով, որոնցով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունների վարույթում։

Նշված 14 քրեական գործերից 8-ը քննվում է Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ական՝ Շիրակի, Տավուշի, Արարատի և Լոռու մարզային քննչական վարչություններում:

Յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031