Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքանուշ համայնքի ղեկավարը 3.300.000 դրամի յուրացում է կատարել. ՀՀ ոստիկանություն

Օգոստոս 01,2018 16:56

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետյանը թույլ է տվել չարաշահումներ: Նախնական տվյալներով՝ պաշտոնավարման ընթացքում նա մի քաղաքացու գրանցել է որպես պահակ, ամսական 55 հազար դրամ աշխատավարձով, սակայն քաղաքացին շուրջ հինգ տարի աշխատանքի չի հաճախել, և ընդհանուր առմամբ յուրացվել է երեք միլիոն 300 հազար դրամ: Իսկ 2015-16 թվականներին համայնքապետը թույլ է տվել, որ գրանցված գրադարանավարուհու փոխարեն աշխատի մեկ այլ անձ: Այս դեպքով յուրացվել է 240 հազար դրամ:

Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031