Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության 40-ից ավելի պատգամավորներ են միացել միջնորդությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «ՀՀԿ խմբակցությունն այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»: