Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանները դիմում են գրել, որ Ռոբերտ Քոչարյանի պահման խցում պետք է ստեղծագործական աշխատանքի համար պայմաններ ստեղծվեն

Օգոստոս 01,2018 13:48

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարան է ներկայացվելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը։ Այս մասին Aravot am-ին հայտնեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն օրերս մերժել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջել էին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել գրավի դիմաց։ Դատարանի այդ որոշումը նրանք կբողոքարկեն վերաքննիչ ատյանում։

Վերջինս էլ, ըստ ընթացակարգի, կծանոթանա վերաքննիչ բողոքի բովանդակությանը եւ քննության օր կնշանակի առաջիկայում։ Վիկտոր Սողոմոնյանը նաեւ տեղեկացրեց, որ պաշտպանները դիմում են գրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի պահման խցում պետք է ստեղծագործական աշխատանքի համար պայմաններ ստեղծվեն։

Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնակենսագրական է գրում, որը շուտով կամբողջանա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի հայտնի գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031