Լրահոս
Օրվա լրահոսը

Զուլում Գրիգորյանը­ բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, մեծ վարպետ

Օգոստոս 01,2018 13:25

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 86-րդ տարում իր մահկանացուն կնքեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը:

Զուլում Գրիգորյանը ծնվել է 1932 թ. հունիսի 2-ին, Կրասնոդարում: 1957 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Զուլում Գրիգորյանի աշխատանքներում կարևոր տեղ է գրավում Հայոց Մեծ եղեռնի թեման, իսկ առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր, որոնց շարքը լրացնում են «Ձեյթունցիներ» (1960 թ.), «Գարուն էր» (1965 թ.), «Երեք սերունդ» (1966 թ.), «Կարոտ» (1971 թ.), «Տեսիլք» (1979-80 թթ.), «Արդարադատություն» (1980 թ.) գործերը: Նկարչի գործերից են նաև` «Ֆրունզե Մկրտչյան» (1956 թ.), «Բանվորական ճաշարան Բրատսկում» (1963 թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1970 թ), «Սպենդիարովը և Գորկին» (1970 թ.), «Հաց հանապազօրյա» (1973 թ.), «Երեկոյան ղողանջներ» (1985 թ.), «Մտորում» (1989 թ.), «Խորեն Աբրահամյան» (1990 թ.), «Կարեն Դեմիրճյան» (1997 թ.), «Աշնանային նատյուրմորտ» (1994-2004 թթ., շարք), «Աստվածընկալ եկեղեցին» (2002 թ.), «Արայի սար» (2010), «Սաղմոսավանք» (2010 թ.):

Զուլում Գրիգորյանի­ երփնագիրը հյութեղ է, գերակշռողը­՝ արծաթավուն­ը, մոխրագույն­ը: Քսվածքը՝ կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքուշ և նուրբ կատարված հատվածներո­վ։ Զուլում Գրիգորյանի­ բնանկարներ­ն ու նատյուրմոր­տները տոգորված են սիրով՝ հանդեպ ազգային, կենցաղային­ իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով։

Զուլում Գրիգորյանը­ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972 թ.), Չեխոսլովակիայում (1972 թ.), Գերմանիայում (1977 թ.), ԱՄՆ-ում (1977 թ.), Դանիայում (1978 թ.), Ֆրանսիայում (1977-1978 թթ.), Մոսկվայում (1987 թ.), Երևանում (1994 թ., 1998 թ., 2006 թ.), Վիեննայում (2002 թ.):

2010 թվականին նրան շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարիչ կոչումը:

Զուլում Գրիգորյանը­ բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, մեծ վարպետ, որի փայլուն ստեղծագործական կենսագրությունն ու ներդրումը հայ կերպարվեստի զարգացման գործում անուրանալի են:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Զուլում Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Զուլում Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին, ժամը 11:00-13:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Զուլում Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031